Ես չեմ հավատում ռուս ժողովրդի՝ արյունալի պատերազմի մեջ ներքաշվելու ցանկությանը. Բայդեն |armtimes.com|
11:49 - 16 փետրվարի, 2022

Ես չեմ հավատում ռուս ժողովրդի՝ արյունալի պատերազմի մեջ ներքաշվելու ցանկությանը. Բայդեն |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, դիմել է ռուս ժողովրդին հայտարարությամբ, թե չի հավատում Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Ռուսաստանի ժողովրդի ցանկությանը։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Ես դիմում եմ ռուս ժողովրդին՝ դուք մեր թշնամին չեք: Եվ ես չեմ հավատում, որ դուք արյունահեղ, կործանարար պատերազմ եք ուզում Ուկրաինայի դեմ՝ մի երկրի և ժողովրդի, ում հետ դուք այդքան խոր կապեր ունեք»,- ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարն իր ելույթում հիշել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որում երկու երկրները միասին կռվել են։ «Մեր ժողովուրդը 77 տարի առաջ ուս ուսի տված կռվել և զոհաբերվել է: Երկրորդ համաշխարհային պատերազմը պարտադրված է եղել: Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ կամ պատերազմ առանց պատճառի»,- նշել է նա:

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել այնտեղ։

«Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն, մենք նույնպես այնտեղ տեղակայելու պլաններ չունենք»,- ասել է նա։

«Մենք թիրախ չենք ընտրում ռուս ժողովրդին, մենք չենք փորձում ապակայունացնել Ռուսաստանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել