armtimes.com: Այսօրվանից կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Պֆայզր» պատվաստանյութը հասանելի կլինի Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստման շարժական կայաններում:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բոլորն, ովքեր կցանկանան, կարող են ստանալ այդ պատվաստանյութը: Ովքեր պատվաստվել են ու առնվազն երեք ամիս անցել է ամբողջական պատվասոտումից, կարող են որպես խթանիչ դեղաչափ ստանալ նաև «Պֆայզրը» »,- ասաց նախարարը:
Քաղաքացիները «Պֆայզրով» կարող են պատվաստվել երկուշաբթի օրվանից: Դրանով կարող են պատվաստվել նաև 12-ից բարձր երեխաները:
comment.count (0)