1lurer.am: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել հանրապետության անկախությունը։ Պուշիլինը Ռուսաստանի նախագահին խնդրել է բարեկամության պայմանագիր կնքել ԴԺՀ-ի հետ։ Նրանց հայտարարությունները հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։
Անկախության ճանաչման կոչով ՌԴ նախագահին դիմել է նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Վերջինիս համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից հանրապետության անկախության ճանաչումը կօգնի խուսափել բնակիչության շրջանում զանգվածային զոհերից: Նա նույնպես ՌԴ ղեկավարին խնդրել է պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքել ԼԺՀ-ի հետ:
comment.count (0)