Ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, դիտարկվում է վրացերենի հարցը․ նախարար |azatutyun.am|
13:29 - 23 փետրվարի, 2022

Ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, դիտարկվում է վրացերենի հարցը․ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Դպրոցներում ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, փոխարենը դիտարկվում է վրացերենի հարցը, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Այսօր, կոնկրետ հենց այսօր չի էլ պատրաստվում ադրբեջաներենի հարցը, այսօր մենք ծրագիր ունենք, համենայն դեպս, շատ ենք ցանկանում, որ վրացերեն մենք կարողանանք որոշ դպրոցներում ուսուցանել՝ զուտ տարածաշրջանային լեզուներին, մշակույթին ծանոթ լինելու առումով։ Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա։ Այս պահին մենք վրացերենի հարցն ենք դիտարկում, բայց ոչ համատարած, պարտադիր», - ասաց նախարարը։

Ինչո՞վ է պայմանավորված հենց վրացերենի դասավանդումը, Դումանյանը հարցն անպատասխան թողեց։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել», - ասաց նախարարը։

44-օրյա պատերազմից հետո հայաստանյան տարբեր հարթակներում քննարկվում էր դպրոցներում ադրբեջաներենի դասավանդման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել