Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով. Քերոբյան |armenpress.am|
14:15 - 23 փետրվարի, 2022

Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ ուշադրությամբ հետևում են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Բոլոր գործոնները դիտարկում ենք, կապի մեջ ենք թե արտահանողների, թե մյուս գործարարների հետ: Դիտարկում ենք նաև այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները, օրինակ` ռուբլու փոխարժեքի նվազման և այլն: Երեկ էլ արտահանողների հետ ունեցել ենք խորհրդակցություն»,-  ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ Կառավարությունը շատ անհանգստացած է իրավիճակով:

«Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն»,- հավելեց Քերոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել