Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|
16:02 - 23 փետրվարի, 2022

Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

hetq.am: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցողը չի համապատասխանում ցեղասպանություն հասկացությանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

«Ցեղասպանությունը հանցագործություն է, որն ունի հստակ սահմանում, իսկ այդ սահմանման օգտագործումը անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ»,- ասել է Գուտերիշը։

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ռուսական զինծառայողներին չի համարի խաղաղապահներ, եթե նրանք մտնեն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ։ «Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք, առանց նրա համաձայնության, նրանք անկողմնակալ խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերիշը Ռուսաստանին կոչ է արել ամբողջությամբ հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել