Կրեմլից հայտնել են, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ

 |factor.am|
19:28 - 24 փետրվարի, 2022

Կրեմլից հայտնել են, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ |factor.am|

factor.am: Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցել այդ երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում զենք տեղակայելուց հրաժարվելու շուրջ։ Լրագրողներին այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Նախագահ Պուտինը ձևակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Դա չեզոք կարգավիճակն է, սա զենքի տեղակայման մերժում է։

Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»,- պարզաբանել է նա։ Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք այժմ Ռուսաստանը պատրաստ է շփվել Ուկրաինայի ղեկավարության հետ այս հարցի շուրջ, Պեսկովը պատասխանել է․

«Եթե Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է այդ մասին խոսել»։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել