Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով
13:39 - 25 փետրվարի, 2022

Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով

Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և մտահոգություն է հայտնում քաղաքացիական զոհերի ռեալ հնարավորության վերաբերյալ։ Այս մասին նշված է էմիրության ԱԳՆ խոսնակի թվիթերյան էջում։

«Իսլամական Էմիրությունը երկու կողմերին զսպվածության կոչ է անում։ Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի դիրքորոշումներ ունենալուց, որոնք կարող են ուժեղացնել բռնությունը:

Աֆղանստանի իսլամական էմիրությունը, հավատարիմ մնալով իր չեզոք արտաքին քաղաքականությանը, հակամարտության երկու կողմերին կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով։

Իսլամական էմիրությունը նաև կոչ է անում հակամարտող կողմերին ուշադրություն դարձնել՝ ապահովելու Ուկրաինայում աֆղան ուսանողների և միգրանտների կյանքի պաշտպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել