«Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը  ԵՄ գործընկերների հետ՝ ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու հարցում
11:31 - 26 փետրվարի, 2022

«Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ՝ ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու հարցում

«Ռոսկոսմոսը», ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու հարցում: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ-ը», այս մասին հայտարարել է Roscosmos-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը

«Ի պատասխան մեր ձեռնարկությունների դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Կուրու տիեզերակայանից տիեզերական արձակումներ կազմակերպելու և իր տեխնիկական անձնակազմին, ներառյալ համախմբված արձակման անձնակազմը, Ֆրանսիական Գվիանայից հետ է կանչում», - գրել է Ռոգոզինը շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում: 

Իր հերթին, Roscosmos-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ այժմ ֆրանսիական Գվիանայի տիեզերակայանում գտնվում է Ռուսաստանի Դաշնության 87 քաղաքացի։

Գվիանա տիեզերական կենտրոնը եվրոպական տիեզերակայան է Ֆրանսիական Գվիանայի Կուրու քաղաքի մոտ։ Ռուս-եվրոպական «Սոյուզ» նախագիծը Գվիանայի տիեզերական կենտրոնում սկսվել է 2003 թվականին՝ Ֆրանսիական Գվիանայի եվրոպական տիեզերակայանից «Սոյուզ» մեկնարկային հրթիռների արձակման մասին կառավարության մակարդակով որոշումից հետո:  Որպես ընդունված որոշումների մաս՝ ստորագրվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր, որոնք իրավական հիմք են դրել «Սոյուզ» մեկնարկային հրթիռների ցամաքային ենթակառուցվածքի ստեղծման, «Սոյուզ-ՍՏ»-ների ստեղծման եւ բեռնավորման և «Ֆրեգա» արագացուցիչների արտադրության և առաքման պայմանագրերի կնքման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել