Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է հղել Ռուսաստանին |armenpress.am|
14:11 - 26 փետրվարի, 2022

Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է հղել Ռուսաստանին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան նոտա է ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ: Այս մասին Զախարովան գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Արևմուտքն արձագանքել է իրական աջակցություն ցուցաբերելու մասին Զելենսկիի կոչին. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները նոտա են ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել