Ուկրաինայի Ժիտոմիրում ավիահարվածի հետեւանքով երկու մարդ է զոհվել․ Ուկրաինայի ԱԻՊԾ
10:40 - 02 մարտի, 2022

Ուկրաինայի Ժիտոմիրում ավիահարվածի հետեւանքով երկու մարդ է զոհվել․ Ուկրաինայի ԱԻՊԾ

Լուսանկարում՝ Ժիտոմիրի ավիահարվածի հետևանքները | Ուկրաինայի ԱԻՊԾ

Մարտի 2-ին առավոտվա դրությամբ հաստատվել է, որ Ուկրաինայի Ժիտոմիրում ավիահարվածի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նշվում է, որ տուժել են 10 առանձնատուն և քաղաքային հիվանդանոց։

«12 մարդ է փրկվել, այդ թվում՝ 6 երեխա, որոնց փրկարարները կիսաավերված մասնավոր տների նկուղներից դուրս են բերել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմից հայտնում են, որ Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի գիշերային հրետակոծության հետևանքով վնասվել են դպրոցի շենք և սպորտային համալիր։

Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքով Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հրետակոծության հետևանքով քաղաքի Կույբիշևսկի շրջանի հիվանդանոցի և դպրոցի շենքը վնասվել են։

ԼԺՀ-ի պաշտպանության վարչության ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն հայտարարել է, որ ազգային ոստիկանությունը առավոտյան ազատագրել է 40 բնակավար, որոնք գտնվում էին ուկրաինական բանակի վերահսկողության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել