Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել Կիևում շտապ բացել հումանիտար միջանցք՝ կարիքավոր բնակիչներին օգնություն տրամադրելու համար։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցում։
«Միջանցքի ստեղծման հրատապ անհրաժեշտություն կա՝ ապահովելու մարդասիրական աշխատակիցների անվտանգ և շարունակական մուտքը՝ կարիքավոր մարդկանց մատակարարումներ իրականացնելու համար», - ասել է նա։
comment.count (0)