«Խերսոնը Ուկրաինա է». զանգվածային խաղաղ ցույց Խերսոնի պետական վարչակազմի շենքի մոտ
14:52 - 05 մարտի, 2022

«Խերսոնը Ուկրաինա է». զանգվածային խաղաղ ցույց Խերսոնի պետական վարչակազմի շենքի մոտ

Խերսոն քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող մարզային պետական վարչակազմի շենքի մոտ սկսվել է զանգվածային խաղաղ ցույց։ Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։

Ըստ հրապարակված տեսանյութերի՝ քաղաքի հրապարակում հավաքված են շատ խերսոնցիներ, որոնց ձեռքին ուկրաինական դրոշներ են․ նրանք վանկարկում են՝ «Խերսոնը Ուկրաինա է»:

Խերսոնցիները երեկ ևս ցույց են անցկացրել՝ ընդդեմ ՌԴ-ի, եւ հրաժարվել են նրա «արյունալի մարդասիրական օգնությունից»։

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Խերսոն քաղաքն ամբողջությամբ անցել է ՌԴ վերահսկողության տակ։ Նույն օրը Խերսոնի նահանգային վարչության նախագահ Գեննադի Լագուտան հայտնել էր․ «Ռաշիստներն ամբողջությամբ գրավել են Խերսոնի շրջանի նահանգային վարչության շենքը, բայց մենք չենք հրաժարվել մեր պարտականություններից։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբը, որը ես ղեկավարում եմ, շարունակում է աշխատել և լուծել տարածքի բնակիչների օգնության հետ կապված հրատապ խնդիրները։ Սպասում ենք մարդասիրական օգնության»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել