Ադրբեջանում հայ գերիներ Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը դատապարտվել են 19 և 18 տարվա ազատազրկման |hetq.am|
18:24 - 05 մարտի, 2022

Ադրբեջանում հայ գերիներ Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը դատապարտվել են 19 և 18 տարվա ազատազրկման |hetq.am|

hetq.am: Շաբաթ օրը՝ մարտի 5-ին, Բաքվի Սաբուչինի շրջանային դատարանում հրապարակվել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով դատավարության դատավճիռը, որով Իշխան Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, իսկ Վլադիմիր Ռաֆայելյանը՝ 18 տարվա։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Դատական գործի դատավճռում նշվում է, որ պատիժը կրելուց հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։ Ադրբեջանական կողմը նշում է, որ պատժի կրման 9 տարին նրանք կանցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով կալանավայրում։

ՀՀ երկու քաղաքացիները մեղադրվում էին Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել