Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրանքների և հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին
23:15 - 08 մարտի, 2022

Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրանքների և հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին տնտեսական գործունեության ոլորտում ՌԴ անվտանգության ապահովման համար հատուկ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Գրում է ria.ru-ն։

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչեւ տարեվերջ արգելք դնել որոշ ապրանքների եւ հումքի երկրից դուրս արտահանման վրա․ դրանց ցանկը կորոշի կառավարությունը։

«Արդյունաբերության անվտանգության ապահովման եւ անխափան գործունեության համար որոշում եմ... մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը կիրառել հետեւյալ հատուկ տնտեսական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հրամանի համաձայն՝ սահմանափակումը չի տարածվի այն ապրանքների ու հումքի վրա, որոնք ռուսները, օտարերկրացիները կամ էլ քաղաքացիություն չունեցող անձինք կներկրեն կամ կարտահանեն անձնական օգտագործման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել