Դոնեցկի Հանրապետության ղեկավարը պնդում է, որ Ուկրաինայում բացված մարդասիրական միջանցքները ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում
13:20 - 09 մարտի, 2022

Դոնեցկի Հանրապետության ղեկավարը պնդում է, որ Ուկրաինայում բացված մարդասիրական միջանցքները ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում

Ուկրաինայում բացված մարդասիրական միջանցքները ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, հաղորդում է «TACC»-ը։

«Չնայած պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հումանիտար միջանցքների բացման շուրջ բանակցությունների շրջանակներում, դրանք ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում»։

Նրա խոսքով այս պահի դրությամբ «ազատագրվել է» Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 50%-ից ավելին։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ՌԴ ՊՆ-ն վաղ առավոտից հայտարարում է լռության ռեժիմ՝ բացելով մարդասիրական միջանցքներ։ Ուկրաինական կողմից նշում են, որ համաձայն չեն քաղաքացիների տարհանմանը դեպի ՌԴ, այլ որ նրանք պետք է տեղափոխվեն ուկրաինական այլ, երկրի արևմուտքում գտնվող քաղաքներ։

Այսօր Ուկրաինան նշել է մարդասիրական միջանցքների հետևյալ ուղղությունները․ Վորզելից, Բորոդյանկայից, Իրպինից և Բուչայից մարդասիրական միջանցք է բացվում դեպի Կիև, Մարիուպոլից՝ Զապորոժիե, Վոլնովախայից՝ Պոկրովսկ, Իզյումից՝ Լոզովա և Էներգոդարից՝ Զապորոժիե։

Ավելի վաղ հայտնել էին, որ լռության ռեժիմի հաստատումից հետո Ուկրաինայի Սումի քաղաքից մոտ 5000 մարդ է տարհանվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել