Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել՝ Ուկրաինայում «ԱՄՆ կենսաբանական ծրագրերի» առնչությամբ
10:36 - 11 մարտի, 2022

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել՝ Ուկրաինայում «ԱՄՆ կենսաբանական ծրագրերի» առնչությամբ

Ռուսաստանը պահանջել է այսօր՝ մարտի 11-ին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայում «ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի» առնչությամբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերը։

«Ռուսական առաքելությունը մարտի 11-ին նիստ անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության քննարկման համար», - գրել է նա Թվիթերում։

Ավելի վաղ Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների գործունեությունը, որոնք աշխատել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը կից Սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով»։

Նրա խոսքով փետրվարի 24-ին դրանք Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել ամբողջությամբ ոչնչացնել այնտեղ գտնվող «կենսաբանական ագենտները»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել