ԵՄ-ն կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ հասցնելով այն 1 մլրդ եվրոյի
14:13 - 11 մարտի, 2022

ԵՄ-ն կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ հասցնելով այն 1 մլրդ եվրոյի

Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի Եվրոպական միության ռազմական օգնությունն Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ևս 500 միլիոն եվրո։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ Վերսալում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ երկրները 500 միլիոն եվրո են հատկացրել Ուկրաինային մեր ռազմական աջակցության համար: Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի այդ աջակցությունը՝ ավելացնելով ևս 500 միլիոն եվրո»,- ասել է Բորելը: Այսպիսով, ԵՄ-ի՝ Ուկրաինային տրամադրվող դրամական աջակցությունը կկազմի 1 միլիարդ եվրո։

Նա վստահեցրել է, որ դժվար չի եղել ստանալ ԵՄ բոլոր երկրների աջակցությունը՝ Ուկրաինային ռազմական օգնության նպատակով գումար հատկացնելու համար։

ԵՄ ներկայացուցիչը նաեւ խոստացել է նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի եւ «ռուս օլիգարխների» դեմ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ մարտի 1-ին, Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր։ Ուկրաինայից հետո նմանատիպ դիմումներ են ներկայացրել նաեւ Վրաստանն ու Մոլդովան։

 

Լուսանկարում՝ Ժոզեֆ Բորելը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել