ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել. Էմանուել Մակրոն
20:15 - 11 մարտի, 2022

ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել. Էմանուել Մակրոն

ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել եւ մտադիր են Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո օգնություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք պատրաստ ենք նոր պատժամիջոցների որոշում ընդունել։ Բոլոր տարբերակները  [սահմանափակումների] սեղանին են»,- ասել է Մակրոնը։ Նա նաեւ նշել է, որ ԵՄ երկրների հանդիպման ընթացքում «առաջարկել են 500 մլն եվրո օգնություն տրամադրել»։

Նա հավելել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եւ «երկխոսություն պահանջելու» ուղին․

Նրա խոսքով՝ Ռուսաստանի մասով ԵՄ-ի գործողությունները կառուցված են երեք ուղղություններով․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, աջակցություն Ուկրաինային, ապա նաեւ «Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացում»․ 

«Մենք Պուտինին կհամոզենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նա նշել է, որ Եվրոպայի նպատակն Ուկրաինայում խաղաղությանը վերադառնալն է, ինչը պետք է սկսի կրակի դադարեցումից եւ ՌԴ զինված ուժերի դուրս գալուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել