Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|
13:39 - 12 մարտի, 2022

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին ընթանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այդ մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։ Հանդիպումը կայանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Երևանն ու Անկարան քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

Նախապես կողմերը պաշտոնապես չէին հայտարարել կայանալիք հանդիպման մասին։

Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են երկու անգամ՝ Մոսկվայում և Վիեննայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել