Պուտինն օտարերկյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքի մասին օրենք է ստորագրել
16:56 - 14 մարտի, 2022

Պուտինն օտարերկյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքի մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել քաղավիացիայի աջակցության միջոցների մասին։ Այն հնարավորություն է տալիս իրավունքներ գրանցելու արտասահմանյան այն ինքնաթիռների նկատմամբ, որոնք ռուսական ընկերությունները լիզինգով են ձեռք բերել, ինչպես նաև թռիչքներ իրականացնելու ենթակա լինելու մասին ռուսաստանյան հավաստագրեր տրամադրելու։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ Օդային օրենսգրքում և մի շարք օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները ռուսական ավիաընկերություններին թույլ են տալիս պահպանել արտասահմանյան օդանավերի պարկն ու հնարավորություն տալիս դրանք շահագործել ներքին չվերթների համար։ Քաղաքացիական օդանավերի հավաստագրումն իրականացվելու է հավաստագրեր տրամադրող կենտրոնների և փորձաքննական լաբորատորիաների ներգրավմամբ, որոնց նկատմամբ պահանջները կսահմանի երկրի տրանսպորտի նախարարությունը։

Ինչպես նշված է բացատրագրում, օրենքն ուղղված է ռուսական ընկերությունների՝ օտարերկրյա օդանավերի պարկերի պահպանմանը, որի նպատակը քաղավիացիայի ոլորտում անխափան գործունեություն ապահովելն է հակապատժամիջոցային միջոցների շրջանակում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել