Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին |armenpress.am|
13:34 - 16 մարտի, 2022

Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին |armenpress.am|

armenpress.am: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին: Ավետիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով լրագրողի փոխանցած ահազանգին, թե թուրքերը հողատարածքներ են ձեռք բերում Հայաստանում,  և հարցին, թե քանի՞ գույք է ձեռք բերվել թուրքերի, ադրբեջանցիների կողմից:

Ավետիսյանը նշեց՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:

«Ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել