Եվրահանձնաժողովի եզրակացությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կլինի մի քանի ամսվա ընթացքում․ Զելենսկի
19:10 - 18 մարտի, 2022

Եվրահանձնաժողովի եզրակացությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կլինի մի քանի ամսվա ընթացքում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմումից, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, հայտնում է Liga.net-ը։

«Առարկայական զրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ ԵՄ անդամակցության Ուկրաինայի հայցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները պատրստ կլինեն մի քանի ամսվա մեջ։ Կառավարությանն ու Եվրահանձնաժողովին հանձնարարություններ են տրվել։ Համատեղ շարժվում ենք դեպի մեր ռազմավարական նպատակը», - Թվիթերում գրել է Զելենսկին։

Ավելի վաղ, Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մատի Մաասիկասը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ աշխատանքը սկսվել է։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել