Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Արմեն Մելիքբեկյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից:
Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի զարգացմանը, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը միտված ծրագրերը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
comment.count (0)