Լեզվի կոմիտեն դատական պայքար է սկսել |hetq.am|
10:40 - 10 մայիսի, 2019

Լեզվի կոմիտեն դատական պայքար է սկսել |hetq.am|

hetq.am: Խանութների, առևտրային կազմակերպությունների օտարալեզու ցուցանակների, տարատեսակ գովազդների, ձևաթղթերի և նմանատիպ այլ հարցերի մասին նոր չէ, որ բարձաձայնվում են: Լեզվի կոմիտեն սկսել է ինտենսիվ պայքար մեղել օրենքը խախտողների դեմ:

Լեզվի կոմիտեն մեկ օրվա ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Մի դեպքում հայց է ներկայացվել «Բեռլիներ վուրստ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Ավետիսյանի, մյուսը՝ «Քուին քեյք» ՍՊԸ-ի տնօրեն Եվա Կարապետյանի դեմ:

Վարչական պատասխանատվության հիմքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189/3 հոդվածի 1-ին մասն է, ըստ որի՝ ՀՀ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 200-250 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 250- 300 հազար դրամի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել