Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը
09:53 - 25 մարտի, 2022

Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը։ Այս մասին, «Ukrinform»-ի փոխանցմամբ, Զելենսկին ասել է Եվրոպական խորհրդին և Եվրոպայի ժողովուրդներին ուղղված տեսաուղերձում։

«Գլխավորն այն է, որ դուք համախմբվել եք, և մենք, իհարկե, գնահատում ենք դա։ դուք պատժամիջոցներ կիրառեցիք, դրանք հզոր քայլեր են, բայց մի փոքր ուշացած: Քանի որ եթե դա կանխարգելիչ լիներ, Ռուսաստանը չէր գնա պատերազմի: Դուք արգելափակեցիք «Հյուսիսային Հոսք-2»-ը, մենք դրա համար շնորհակալ ենք, և դա ճիշտ էր, բայց էլի մի փոքր ուշացած: Որովհետև եթե դա արվեր ժամանակին, Ռուսաստանը գազային ճգնաժամ չէր ստեղծի»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ գագաթնաժողովը, որտեղ քննարկվել է Ուկրաինայում իրադրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել