Ռուսաստանը չի կարող Եվրամիությանը շանտաժի ենթարկել իր էներգակիրներով․ Եվրահանձնաժողովի նախագահ
11:54 - 25 մարտի, 2022

Ռուսաստանը չի կարող Եվրամիությանը շանտաժի ենթարկել իր էներգակիրներով․ Եվրահանձնաժողովի նախագահ

Ռուսաստանը չի կարող Եվրոպային շանտաժի ենթարկել իր էներգետիկ ռեսուրսներով, նրան նաև թույլ չեն տա շրջանցել պատժամիջոցները՝ պահանջելով նավթի ու գազի մատակարարման վճարումները ռուբլիով կատարել: Reuters-ի փոխանցմամբ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Դա միակողմանի որոշում և պայմանագրի խախտում կլինի»,- ասել է ֆոն դեր Լայենն՝ անդրադառնալով վճարումները ռուբլիով իրականացնելու Ռուսաստանի պահանջին։

«Դա պատժամիջոցները շրջանցելու փորձ կլինի։ Մենք թույլ չենք տա շրջանցել պատժամիջոցները։ Այն ժամանակները, երբ էներգակիրներով մեզ կարելի էր շանտաժի ենթարկել, անցել են», - հավելել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել էր, որ «ոչ բարեկամական երկրներին մատակարարվող գազի վճարումները» պետք է ռուբլիով իրականացվեն։

«Մեր ապրանքները Եվրամիություն ու Միացյալ Նահանգներ արտահանելն ու դրանց դիմաց վճարումները դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով ստանալը մեզ համար արդեն ոչ մի իմաստ չունի»,- ասել էր Պուտինը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել