Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսական կոքսային ածխի ներկրումը |news.am|
10:03 - 28 մարտի, 2022

Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսական կոքսային ածխի ներկրումը |news.am|

news.am: Հնդկաստանը հակված է շարունակելու կոքսային ածուխի ներկրումը Ռուսաստանից, կիրակի հայտարարել է երկրի պողպատի հարցերով նախարար Ռամչանդրա Պրասադ Սինգհը: Դա, թվում է, թե հակասում է Մոսկվան շրջանցելու միջազգային միտումներին, գրում է Reuters-ը:

«Մենք շարժվում ենք Ռուսաստանից կոքսային ածուխի ներկրման ուղղությամբ»,- ասել է Ռամչանդրա Պրասադ Սինգհը Նյու Դելիում տեղի ունեցած ասուլիսում:  

Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսական կոքսային ածխի ներկրումը, որը  պողպատի արտադրության համար անհրաժեշտ առանցքային բաղադրիչն է, ասել է նախարարը:

Նա հայտարարել է, որ երկիրը 4,5 մլն տոննայի ներկրում է արել, սակայն չի նշել ժամանակահատվածը, որի մասին խոսվում է:

Հնդիկ նախարարի խոսքով՝ Ռուսաստանից կոքսային ածխի «անխափան մատակարարումները» տուժել են:

Նավերը, որոնք առնվազն 1,06 մլն տոննա կոքսային ածուխ և էներգետիկ ածուխ են տեղափոխում, որոնք օգտագործվում են համապատասխաաբար պողպատի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում, պետք է վառելիքը հնդկական նավահանգիստներ հասցնեն այս ամիս: Ըստ Kpler խորհրդատվական ընկերության տվյալների՝ դա ամենամեծ ցուցանիշն է 2020 թ. հունվարից ի վեր:

Ռուսաստանը կոքսային և էներգետիկ ածխի վեցերորդ խոշորագույն մատակարարն է Հնդկաստանի համար:

Լուսանկարը՝ Reuters-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել