ՄՊՀ-ն հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ուսումնասիրության արդյունքները
10:44 - 29 մարտի, 2022

ՄՊՀ-ն հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Այդ մասին հայտնում է Մրցակցության պետական հանձնաժողովի  նախագահ Գեղամ Գևորգյանը:
 
Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են․
  • բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը.
  • հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան.
  • դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի միջև առկա փոխհարաբերությունները։
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝
  • 2020 թվականին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են.
  • Երևան քաղաքում 2016 թվականի համեմատ դիտարկվող առևտրային ցանցերի առևտրային օբյեկտների թվաքանակն ավելացել է շուրջ 30 տոկոսով՝ 92-ից դառնալով 119.
  • առևտրային ցանցերի նոր առևտրի օբյեկտների ավելացումն առաջ է բերում նաև բացասական երևույթներ, ինչպիսին է, օրինակ՝ տվյալ տարածքում գտնվող ավելի փոքր առևտրի օբյեկտների գործունեության դադարեցումը և շուկայից դուրսմղումը.
  • առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%:
Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են ոլորտում առկա խնդիրները և ներկայացվել են համապատասխան առաջարկներ դրանց լուծման ուղղությամբ։
 
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Հանձնաժողովի կայքում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել