Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները հանգեցնում են պատմական մասշտաբի գլոբալ տնտեսական ճգնաժամի, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում աշխարհին սպառնացող պարենային ճգնաժամի մասին խոսելիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրական պատճառները, որոնք համաշխարհային պարենային շուկային սպառնում են լուրջ տուրբուլենտությամբ, բնավ ռուսական գործողությունները չեն, այլ անզուսպ պատժամիջոցային հիստերիան, որն Արևմուքը սանձազերծել է Ռուսաստանի նկատմամբ՝ չմտածելով ոչ, այսպես կոչված, գլոբալ հարավի պետությունների բնակչության, ոչ էլ սեփական քաղաքացիների մասին։
Ռուսաստանին տնտեսապես, ֆինանսապես և լոգիստիկ առումով մեկուսացնելու փորձերը համագործակցության բազմամյա կարգավորված կապերից արդեն պատմական մասշտաբի տնտեսական ճգնաժամի են վերածվում։ Անգամ անփորձ դիտորդի համար է պարզ, որ տրանսպորտային-լոգիստիկ, ֆինանսական կապերի լարվածության թոթափում, մատակարարումների անխափանության ապահովում ու միջազգային գյուղատնտեսական և պարենային շուկաների կայունացում կբերի միայն հրաժարումը միակողմանի ապօրինի սահմանափակող միջոցներից»,- ասել է նա։
Նորա Վանյան
comment.count (0)