Ռուսաստանը «ոչ բարեկամ երկրներից» վարձակալած ավիատեխնիկայի համար ռուբլիլով կվճարի
18:36 - 01 ապրիլի, 2022

Ռուսաստանը «ոչ բարեկամ երկրներից» վարձակալած ավիատեխնիկայի համար ռուբլիլով կվճարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել տրանսպորտի ոլորտում օտարերկրյա վարկատուների առջև ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին։ Փաստաթուղթը վերաբերում է «ոչ բարեկամ երկրներին» վարձակալության, լիզինգային կամ այլ վճարումների իրանակացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ռուսական ավիաընկերությունները կարող են օտարերկրյա ընկերություններին ռուբլիով վճարել «օդանավերի, ավիացիոն շարժիչների ձեռքբերման, վարձակալության, լիզինգի» համար։

Գումարը կարող է փոխանցվել օտարերկրյա լիզինգատուի՝ ռուսական բանկում բացված ռուբլու հաշվեհամարին։ Ավելի վաղ բոլոր լիզինգային վճարումներն իրականացվում էին արտարժույթով, բացառություն էր միայն ինքնաթիռների լիզինգը ռուսական լիզինգային ընկերություններից։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել