Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Վլադիմիր Զելենսկի
03:12 - 02 ապրիլի, 2022

Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Վլադիմիր Զելենսկի

Եվրոպան իրավունք չունի լռությամբ արձագանքել Մարիուպոլում տեղի ունեցածին։ Ամբողջ աշխարհը պետք է արձագանքի այս հումանիտար աղետին։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Ukrinform-ը։
«Մեր երկրի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ռուսաստանը ուժեր է կուտակում Դոնբասի և Խարկովի ուղղությամբ։ Նրանք պատրաստվում են նոր հզոր հարվածների։ Մենք պատրաստվում ենք էլ ավելի ակտիվ պաշտպանության։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Դա միանշանակ է»,- ասել է նախագահը։
Նա հայտարարել է, որ ավելի վաղ Ուկրաինայի հումանիտար իրավիճակի շուրջ խոսակցություն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։  «Առանձին քննարկվել է իրավիճակը Մարիուպոլում։ Սրա համար, հուսով եմ, դեռ լուծումներ կարող են լինել։ Եվրոպան իրավունք չունի լռությամբ արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է մեր Մարիուպոլում։ Ողջ աշխարհը պետք է արձագանքի այս հումանիտար աղետին»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել