ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծել
14:02 - 03 ապրիլի, 2022

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծել

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհրաժեշտ բանակցություններ անցկացնել՝ բոլոր չլուծված հարցերը կարգավորելու համար։ Այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հայտարարությունում, որն ամփոփում է նրա այցը Հարավային Կովկաս մարտի 29-ից ապրիլի 1-ը։

«Այցը նվիրված էր անվտանգության առկա մարտահրավերներին և կայուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչպես նաև ԵԱՀԿ և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը», - նշված է հայտարարությունում։

Անդրդառնալով Հայաստան կատարած այցին՝ Զբիգնև Ռաուն նշել է․

«Լեհաստանը՝ որպես կազմակերպության նախագահ, վճռականորեն սատարում է բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են տեղում լարվածությունը թոթափելու համար անհրաժեշտ երկխոսությանն աջակցելուն։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին բարեխղճորեն բանակցություններ վարել՝ բոլոր չլուծված հարցերի համար համապարփակ լուծում գտնելու համար», - ընդգծել է նա։

Անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին՝ ԵԱՀԿ գործող նախագահը նշել է․

«Հույս ունենք առաջընթաց գրանցել, հատկապես՝ այնպիսի անհետաձգելի հումանիտար հացերում, ինչպիսիք են պահվող անձանց ազատ արձակումն, անհետ կորածների մասին տեղեկություններով փոխանակումը, ականազերծումն ու պատմամշակթային օբյեկտների պահպանումը»։

ԵԱՀԿ գործող նախագահը նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ «այս գործընթացը կարող է օգնել բարելվել կայունությունը տարածաշրջանում»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել