Վաշինգտոնը Կիեւին կուղարկի մինչեւ 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն |armenpress.am|
10:02 - 06 ապրիլի, 2022

Վաշինգտոնը Կիեւին կուղարկի մինչեւ 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված Է ապրիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում, տեղեկացնում Է։

Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Բայդենն «ԱՄՆ-ի պետքարտուղարին տրամադրել Է լիազորություններ (…) իրականացնելու մինչեւ 100 միլիոն դոլար ընդհանուր գումարի պաշտպանական արտադրանքի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծառայությունների, զինվորական պատրաստության եւ վարժեցման տրամադրում Ուկրաինայի օգնության նպատակով»:

Բլինկենի հայտարարության մեջ ճշտվում Է, որ ինքը կարգադրել Է հիշալ օգնությունը տրամադրել «լրացուցիչ հակատանկային համակարգերի հարցում Ուկրաինայի շտապ պահանջների բավարարման համար»: ԱՄՆ-ի պետքարտուղարը նշվել Է, որ սա 2021 թվականի օգոստոսից արդեն վեցերորդ անգամ Է, որ Պենտագոնի պահեստներից զինամթեք կամ տեխնիկա են առանձնացնում Կիեւի համար: Բլինկենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները «կշարունակեն օգնությոն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով»,- ինչպես նաեւ ցույց կտան տնտեսական եւ հումանիտար օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել