Ամերիկացի գեներալը կանխատեսել է, որ Ուկրաինայում պատերազմը տարիներ կտևի, իսկ գերտերությունների միջև բախման հավանականությունը մեծանում է |factor.am|
13:23 - 06 ապրիլի, 2022

Ամերիկացի գեներալը կանխատեսել է, որ Ուկրաինայում պատերազմը տարիներ կտևի, իսկ գերտերությունների միջև բախման հավանականությունը մեծանում է |factor.am|

factor.am: ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահը զգուշացրել է, որ ժամանակակից աշխարհում մեծ տերությունների միջև զգալի միջազգային հակամարտության հավանականությունը մեծանում է, ոչ թե նվազում, գրում է VOA-ն։

«Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա ԱՄՆ-ի բանակում իմ 42-ամյա կարիերայի ընթացքում ամենալուրջ սպառնալիքն է Եվրոպայի և, հնարավոր է, աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգները գտնվում է կրիտիկական և պատմական, աշխարհառազմավարական շրջադարձային կետում:

Մենք հայտնվում ենք մի աշխարհում, որն ավելի անկայուն է դառնում, և մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի ներուժը մեծանում է, այլ ոչ թե նվազում»,- ասել է գեներալ Մարկ Միլին Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ:

Ըստ ամերիկացի բարձրաստիճան զինվորականի՝ Ռուսաստանը պահպանում է խոշոր և տարատեսակ միջուկային ներուժը, որպեսզի «սպառնա ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին»։

«Մենք շատ սադրիչ հռետորաբանություն ենք լսել՝ կապված ռուսական միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակի հետ»,- ասել է շտաբի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել