Սրբուհի Գևորգյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր
 |1lurer.am|
17:12 - 07 ապրիլի, 2022

Սրբուհի Գևորգյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանի ընտրության արդյունքները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100 տարին. «Ցանկանում եմ նշել, որ 100-ամյա ավանդույթներ ունեցող բուհը առաջին անգամ ռեկտոր է ընտրել կին. շատ խորհրդանշական է, որ ընտրության արդյունքները հաստատվում են այսօր՝ ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը»:

«Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգարժան անդամներ, թույլ տվեք նախևառաջ խորին շնորհակալություն հայտնել բարձր վստահության  համար, և հավաստիացնել, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը ժամանակակից մարտահրավերների ներքո բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում, և պատրաստակամ է շատ կոնկրետ որակական գործընթացներ և շարժընթացներ ապահովելու առումով»,- ասել է Սրբուհի Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել