Ռուսաստանը չեղարկել է դեպի ևս 52 երկիր թռիչքների սահմանափակումները |armtimes.com|
14:07 - 09 ապրիլի, 2022

Ռուսաստանը չեղարկել է դեպի ևս 52 երկիր թռիչքների սահմանափակումները |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը չեղարկում է համաճարակի պատճառով կիրառվող սահմանափակումները ևս 52 երկիր թռիչքների համար։ ՌԴ կառավարության համապատասխան որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Ինչպես նշված է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, խոսքը վերաբերում է կանոնավոր և չարտերային թռիչքների սահմանափակումների վերացմանը դեպի Ալժիր, Արգենտինա, Աֆղանստան, Բահրեյն, Բոսնիա և Հերցեգովինա, Բոտսվանա, Բրազիլիա, Վենեսուելա, Վիետնամ, Հոնկոնգ, Եգիպտոս, Զիմբաբվե հետ, Իսրայել, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հորդանան, Իրաք, Քենիա, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Կոստա Ռիկա, Քուվեյթ, Լիբանան, Լեսոտո, Մավրիկիոս, Մադագասկար, Մալայզիա, Մալդիվներ, Մարոկկո, Մոզամբիկ, Մոլդովա, Մոնղոլիա, Մյանմար, Նամիբիա, Օման, Պակիստան , Պերու, Սաուդյան Արաբիա, Սեյշելներ, Սերբիա, Սիրիա, Թաիլանդ, Տանզանիա, Թունիս, Թուրքիա, Ուրուգվայ, Ֆիջի, Ֆիլիպիններ, Շրի Լանկա, Եթովպիա, Հարավային Աֆրիկա և Ջամայկա:

Թռիչքներն այս երկրներ այսուհետ կսահմանափակվեն միայն օդային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի և երկրների ավիացիոն իշխանությունների միջև առանձին համաձայնագրերի դրույթներով։ 

Ռուսական ավիաընկերությունների համար միջազգային չվերթերի բացումն այժմ դժվարություններ է կրում  նաև ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին. ռուսական ավիաընկերությունները ստիպված են եղել զգալիորեն կրճատել թռիչքների ծրագրերը՝ օտարերկրյա օդանավակայաններում օդանավերի ձերբակալման վտանգի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել