Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

 |armenpress.am|
15:58 - 18 ապրիլի, 2022

Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը այլևս գործընկերներ չեն:

Ըստ դեսպանի, որը հարցազրույց է տվել Politico հրատարակությանը, ԱՄՆ-ը պետք է որոշի, թե իր համար ով է Ռուսաստանը՝ գործընկեր, մրցակից, ընդդիմադիր, թե թշնամի:

«Ես դեռևս վստահ եմ, որ մենք պետք է լինենք գործընկերներ: Ավելի վաղ ես կասեի, որ մենք գործընկերներ ենք: Այժմ մենք գործընկերներ չենք: Ափսոս»,-նշել է Անտոնովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել