ՀՀ-ն և ՌԴ-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
19:38 - 19 ապրիլի, 2022

ՀՀ-ն և ՌԴ-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր:

Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:

Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:

Ըստ ռուսական կողմի՝ փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում ՌԴ և ՀՀ համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տվյալների փոխանակման բացահայտումը և կանխարգելումը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել