«Տեքստը լրամշակված չէ»․ ընդդիմությունը հետաձգեց հայ-թուրքական կարգավորման հայտարարության քննարկումը |civilnet.am|
12:37 - 22 ապրիլի, 2022

«Տեքստը լրամշակված չէ»․ ընդդիմությունը հետաձգեց հայ-թուրքական կարգավորման հայտարարության քննարկումը |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ ապրիլի 22-ի արտահերթ նիստում որոշվեց հետաձգել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության տեքստի քննարկումը՝ երկամսյա ժամկետով։ Ինչպես հայտնեց ընդդիմությունը՝ տեքստը լրամշակված չէ։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստին ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագծի մասին զեկույցը ներկայացնելու փոխարեն խնդրեց հետաձգել քննարկումը. «Առաջարկում եմ հետաձգել այս հարցը, լրամշակման գործընթացն անելուց հետո մենք կներկայացնենք վերջնական տարբերակը, որն արդեն ճիշտ կլինի հանձնաժողովով քննարկել»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ-ից հայտնել էին, որ հայտարարության նախագծի քննարկումը չեղարկվել է «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Այնուհետև հայտարարություն էր տարածել «Հայաստան» խմբակցությունը. «Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է ԱԺ-ում լսումների անցկացման համար տրամադրել ԱԺ դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»:

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել