ՀՀ-ն պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը․ Փաշինյան |azatutyun.am|
16:33 - 22 ապրիլի, 2022

ՀՀ-ն պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, ասաց գործադիրի ղեկավարը՝ ամփոփելով մոսկովյան այցը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ գնահատելով՝ Հայաստանի վարչապետը շեշտեց՝ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականությունը։

«Հույս ունեմ, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել», - ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել