factor.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հունիսին նախատեսված հանդիպումը չի կայանա։ Ենթադրվում էր, որ հոգևոր առաջնորդները կարող էին հանդիպել հունիսի 14-ին Երուսաղեմում։
Սակայն Հռոմի պապն արգենտինական La Nacion-ին տված հարցազրույցում ասել է, որ Վատիկանի դիվանագետները հասկացրել են, թե նման հանդիպումը չափազանց վիճելի կլինի այս իրավիճակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար Մետրոպոլիտ Իլարիոնը նույնպես հաստատել է, որ հանդիպումը հետաձգվել է։ Նրա խոսքով՝ «չափազանց շատ դժվարություններ կառաջանային հենց հիմա այն նախապատրաստելու համար»։
comment.count (0)