Ճապոնիայի հյուսիսում զբոսանավ է խորտակվում |armenpress.am|
12:27 - 23 ապրիլի, 2022

Ճապոնիայի հյուսիսում զբոսանավ է խորտակվում |armenpress.am|

armenpress.am: Մոտ 30 մարդ է գտնվում Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու ափերի մոտ խորտակվող «Կաձու Վան» զբոսանավում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նավի անձնակազմն ու ուղեւորները փրկարարական բաճկոններ են հագել եւ օգնություն են սպասում Ճապոնիայի ծովային անվտանգության վարչությունից, որը դեպքի վայր է ուղարկել պարեկային նավեր եւ ինքնաթիռներ:

Պատահարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել