Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար |1lurer.am|
12:57 - 23 ապրիլի, 2022

Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն, քանի որ դա ավելի շատ կհարվածի Ավստրիային, քան Ռուսաստանին:

Նրա խոսքով՝ «Ավստրիայի համար Ռուսաստանի նկատմամբ մյուս բոլոր պատժամիջոցները ընդունելի են, բայց ոչ գազային էմբարգոն»։

Ըստ նրա՝ եթե պատժամիջոցները դրանք սահմանող երկրին ավելի շատ են հարվածում, քան նրան, ում դեմ ուղղված են, ապա դրանք անարդյունավետ են: Բրուները հավելել է, որ Ավստրիայի արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ Վիեննան այս պարագայում ընտրություն չունի:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել էր, որ իր երկիրը կկարողանա ռուսական գազի մատակարարումներից անկախանալ միայն մի քանի տարի անց: Նա խոստովանել է, որ Ավստրաին 80 %-ով կախված է ռուսական գազի մատակարարումներից, ուստի առայժմ հնարավոր չէ դրանից հրաժարվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել