ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զինել Ուկրաինային |tert.am|
10:01 - 25 ապրիլի, 2022

ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զինել Ուկրաինային |tert.am|

tert.am: Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Կիև, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«800 միլիոն դոլար, այս... չափով զենք կմատակարարվի Կիևին Վաշինգտոնից, սա հսկայական թիվ է, դա չի նպաստում դիվանագիտական լուծում գտնելուն, իրավիճակի հանգուցալուծմանը։ Մենք նոտա փոխանցե՞լ ենք՝ այո, մենք ընդգծել ենք իրավիճակի անընդունելիությունը, երբ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Ուկրաինային, մենք պահանջել ենք դադարեցնել այդ գործելակերպը»,- ասել է դիվանագետը։

Անտոնովը նշել է, որ ԱՄՆ-ն «փորձում է էլ ավելի բարձրացնել խաղադրույքները և սրել իրավիճակը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել