«Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն»․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան |tert.am|
12:02 - 26 ապրիլի, 2022

«Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն»․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան |tert.am|

tert.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և մի խումբ այլ ընդդիմադիրներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից  մեկնարկեցին ընդդիմության նախաձեռնած քայլերթը դեպի Երևան։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են քայլերթը մեկնարկում հենց Տիգրանաշենից, Աննա Գրիգորյանը ասաց․

«Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։

Քայլերթի մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը ընդգծեց, որ Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել