tert.am: Ռուսական «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին գազի մատակարարումը՝ ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ, հայտնել է kommersant.ru-ն:
«Գազպրոմ Էքսպորտը» ծանուցել է Bulgargaz-ին և PGNiG-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին, մինչև վճարումը կատարվի հրամանագրով սահմանված կարգով», - հայտնել է «Գազպրոմը»:
Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների համար վճարումներ չի ստացել:
Առավել մանրամասն՝ tert.am-ում
comment.count (0)