Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

 |factor.am|
16:59 - 27 ապրիլի, 2022

Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ տեղի է ունեցել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի խորհրդի նիստ, որի ընթացում քննարկվել է Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը։

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Որպես պաշտոնական պատճառ՝ ադրբեջանական կողմը նշում է մայիսին կայանալիք Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրությունները, մարզիկների ուսումնամարզական հավաքներն ու ուսումնամարզական ծրագրերը աշխարհի առաջնությանն ընդառաջ, ինչպես նաև այլ կարևոր կետեր, որոնք չեն մանրամասնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել