news.am: «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք քայլերով Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա, փակել այն` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։
Կարճ ժամանակ անց ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի որդուն։
comment.count (0)