Վահրամ Դումանյանը Պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի նվիրյալներին
17:16 - 29 ապրիլի, 2022

Վահրամ Դումանյանը Պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ:   

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշել է Վահրամ Դումանյանը՝ կարևորելով պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար Ելենա Պավլիդին (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի փորձավար), Նարեկ Հարությունյանը  (Հայաստանի պարի պետական անսամբլի պարող), Փայլակ Սարգսյանը    (Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի  հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր, բալետմայստեր) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության Ոսկե մեդալով:

Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ներկաները շնորհակալություն են հայտնել բարեմաղթանքների, ոլորտի առաջնահերթությունը կարևորելու և  գնահատանքի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել